Sunday, 05 07 2026
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Նալբանդյանը Հովիկ Աբրահամյանին ներկայացրել է ԱԳՆ-ի 2014 թ. գործունեության արդյունքները

ՀՀ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության 2014 թ. կատարված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Անդրադարձ է կատարվել նաև 2015 թվականին ՀՀ ԱԳ նախարարության կողմից իրականացվելիք ծրագրերին:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ 2014 թվականի ընթացքում իր գլխավորած գերատեսչությունը ՀՀ Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների հիման վրա շարունակել է աշխատանքներն՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը:

Կառավարությանը տեղեկացվել է, որ տարվա ընթացքում կարևորագույն իրադարձությունը ՀՀ կողմից Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալու գործընթացի հաջող ավարտն էր, ինչը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից, նոր հնարավորություններ է բացում երկրի տնտեսական զարգացման համար:

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է տարբեր երկրների հետ հարաբերությունների սերտացման ու ընդլայնման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքներին, ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց արդյունքներին:

Միաժամանակ, նշվել է, որ Հայաստանը շարունակել է խորացնել իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի շրջանակներում: Մեծ ուշադրություն է հատկացվել Եվրոպայի Խորհուրդում, ԵԱՀԿ-ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, միջազգային և տարածաշրջանային կառույցների ձևաչափերոււմ ընթացող համագործակցությանը ՀՀ ակտիվ մասնակցությանը: Անդրադարձ է կատարվել նաև նախորդ տարվա ընթացքում իրականացված բարձրաստիճան փոխայցերին:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով արտերկրում ՀՀ դեսպանություններն ակտիվ աշխատանքներ են տարել ներդրումային ծրագրերի ներգրավման ուղղությամբ, մասնավորապես, իրենց հավատարմագրման երկրների գործարարներին ներկայացնելով բազմաթիվ գործնական առաջարկություններ, ինչպես նաև հայաստանյան բիզնես միջավայրն ու ներդրումային դաշտը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կողմից ստորագրվել է 85 միջազգային պայմանագիր և 29 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ, վավերացվել է 78 և ուժի մեջ է մտել 41 միջկառավարական և միջպետական փաստաթուղթ: ԱԳՆ նախաձեռնությամբ մշակվել և ընդունվել են շուրջ 75 իրավական ակտերի Ամփոփելով քննարկումը՝ վարչապետ Աբրահամյանը կարևորել է ՀՀ ԱԳՆ-ի ակտիվ ու նախաձեռնողական գործունեությունը, ինչպես երկկողմ այնպես էլ բազմակողմ հարաբերություններում, արտերկրում Հայաստանի ներդրումային դաշտի ակտիվ և շարունակական ներկայացումը, հյուպատոսական հիմնարկների կողմից Հայաստանի և արտերկրի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում