Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու որոշման մասին:
Goal.com-ի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետի ծառայություններով սկսել է ակտիվորեն հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթի»-ն, որի ղեկավարները դժգոհ են Մանուել Պելեգրինիի աշխատանքից:
«Սիթի»-ն առայժմ 4-րդն է Պրեմիեր լիգայում ու պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, իսկ ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկությունում պայքարը լքել է 1/8 եզրափակչում:
Մանչեսթերյան ակումբի ուշադրության կենտրոնում են նաև Մարկո Ռոյսն ու Մաց Հյումելսը, ովքեր հաջողությամբ հանդես են գալիս Կլոպի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ 47-ամյա մասնագետն այսօր կայացած մամլո ասուլիսում նշել է, որ չի հոգնել աշխատանքից ու չի պատրաստվում արձակուրդի գնալ:








































