Ինչպես գիտեք, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում «Ատլետիկո» – «Ռեալ» խաղն ավարտվել է 0:0 հաշվով:
Դրվագներից մեկում Սերխիո Ռամոսը հարվածել է Մարիո Մանջուկիչին, որից հետո խորվաթ ֆուտբոլիստը սկսել է արնահոսել: Խաղից հետո Ռամոսը հայտարարել է, որ մրցակցին կանխամտածված չի հարվածել:
Բացի այդ, մի քանի դրվագներում Մանջուկիչը բախվել է Դանի Կարվախալի հետ: Goal.com-ը ներկայացրել է Օմար Մոմանիի հերթական ծաղրանկարը:









































