Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը նշել է, որ չգիտի, թե խաղադաշտի որ գծում իր ելույթը ճիշտ կհամարի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մրցաշարի մնացած խաղերում:
Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Բավարիա»-ում հանդես է եկել ինչպես կիսապաշտպանության, այնպես էլ պաշտպանության գծում: Իսկ Գվարդիոլան հայտարարել է, որ Լամը, հնարավոր է, ամենաինտելեկտուալ ֆուտբոլիստն է, ում հետ մարզիչը երբևէ աշխատել է:
«Խաղադաշտում իմ դիրքի մասին ոչինչ ասել չեմ կարող: Այդ հարցը պետք է մարզչին տալ»,- tz-ը մեջբերում է Լամի խոսքերը:








































