Հյուսիսգերմանական Լյուբեկ քաղաքում երեքշաբթի օրը սկսվել է G7-ի երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Ինչպես սպասվում է, ուշադրության կենտրոնում կլինեն Ուկրաինայի ճգնաժամը, Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները, Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունները, G7-ի գագաթնաժողովի նախապատրաստումը, որը, ինչպես ծրագրվում է, կանցկացվի հունիսի 7-8-ը՝ Բավարիայում:
Նախարարներից բացակայում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, որը գործընկերներին կմիանա չորեքշաբթի օրը՝ կապված Կոնգրեսում պարտականությունների կատարման անհրաժեշտության հետ:
Ներկայում Գերմանիան G7-ի նախագահող երկիրն է։











































