Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի` ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մենք պետք է ուշադիր լինենք պաշտպանությունում: ՊՍԺ-ն հիանալի կազմ ունի, որը կարողացել է հաղթել «Չելսի»-ի պես ուժեղ թիմի:
Կարծում եմ, որ այս հակամարտությունում հնարավորությունները հավասար են: ՊՍԺ-ն կարող է կայծակնային արագությամբ գրոհներ կազմակերպել, որի պատճառով մենք գլխացավանք կունենանք:
Հետաքրքիր հանդիպում է սպասվում: Կարծում եմ, որ այս խաղում շատ գոլեր կտեսնենք»,- հայտարարել է Էնրիկեն:








































