Հինգշաբթի Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Վրաստանի վարչապետները: Trend գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամլո ծառայությանը, հայտնում է, որ Էրդողանն ու Իվանիշվիլին կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի և այն բազմակողմ նախագծերի շուրջ, որոնք իրականացվում են Վրաստանի և Թուրքիայի մասնակցությամբ:
Վարչապետների հանդիպումից հետո կայացել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունները: Հանդիպմանը քննարկվել են տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդմանն ու բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը առնչվող հարցեր:
Իվանիշվիլին այսօր հանդիպել է Թուրքիայի նախագահին և Մեջլիսի խոսնակին:











































