Google Maps քարտեզագրական ծառայությունում վեբ տարբերակի բջջային հավելվածում հայտնաբերել են Edwards Snow Den նշանը`ԱՄՆ նախագահի նստավայրի տեղանքում, հաղորդում է The Verge-ն:
Համաձայն Google Maps-ի` Edwards Snow Den-ը Սպիտակ տան ներսում սնոուբորդերի խանութ է:
Google-ի ներկայացուցիչը հայտնել է, որ սխալմունքի պատճառն այն է, որ օգտատերերից մեկը փոխել է արդեն հաստատված ընկերության ցուցանիշի դիրքը: Քարտեզների վրա ուղղումների մեծամասնությունն արժանահավատ է: Google-ում հայտնել են նաև, որ տեղանքն այժմ ջնջված է:











































