Շատերն են հիանում Մոնիկա Բելլուչչիի բնական գեղեցկությամբ և ոճի զգացումով: 50-ամյա դերասանուհու այդ արժանիքները դժվար է չնկատել. Բելլուչչին մեզ բազմիցս ուրախացրել է իր տավորիչ, սակայն, միևնույն ժամանակ` էլեգանտ հագուստներով, գրում է Spletnik.ru-ն:
Մինչդեռ, բոլորի մոտ էլ նորաձևության վրիպումներ լինում են: Օրերս Մոնիկային նկատել են Փարիզի ռեստորաններից մեկի ելքի մոտ, ուր նա ժամանել է ծանոթների հետ: Պապարացիների ուշադրությունը գրավել է Բելլուչչիի բաց հագուստը:

Ֆրանսիայի մայրաքաղաքում զբոսնելու համար նա խիստ կոստյում է ընտրել, որի տակ կիսաթափանցիկ վերնաշապիկ է հագել: Թվում է, թե այս տարբերակն անթերի է գործնական հանդիպումների և առօրյա կյանքում: Սակայն Մոնիկան մոռացել է իր կերպարը լրացնել զգեստապահարանի կարևոր տարրերից մեկով:












































