Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Ջորջո Կիելինին խոսել է Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի` ֆրանսիական «Մոնակո»-ի դեմ խաղի մասին, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Հարգում ենք «Մոնակո»-ին և պատրաստ ենք խաղին: Հիմա մենք ավելի փորձառու թիմ ունենք, քան երկու տարի առաջ էր: «Յուվենտուս»-ը պատրաստ է լուրջ մրցաշարերին:
Մենք չենք պատրաստվում թերագնահատել մրցակցին, քանի որ Չեմպիոնների լիգայի այս մրցափուլում թույլ ակումբներ չեն մնացել»,- հայտարարել է իտալացի պաշտպանը:







































