Թուրինի «Յուվենտուս»-ի առանցքային կիսապաշտպան Անդրեա Պիրլոն լիովին ապաքինվել է վնասվածքից:
Իտալացին պատրաստ է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում այսօր կայանալիք «Մոնակո»-ի հետ խաղին ու կարող է լինել մեկնարկային կազմում: Այս մասին գրում է Sky Sport Italia-ն:
35-ամյա Պիրլոն աջ ծնկի վնասվածք էր ստացել չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացած «Բորուսիա»-ի հետ առաջին խաղում, որը կայացել է փետրվարի 24ին: Մինչ այժմ նա խաղադաշտ դուրս չի եկել:
«Յուվենտուս»-ն այսօր խաղալու է սեփական հարկի տակ: Պատասխան խաղը տեղի է ունենալու ապրիլի 22-ին:








































