Հայաստանի Ալագյազ հրաձգարանում սկսվել են ռուսական ռազմաբազայի մոտոհրաձգային ստորաբաժանման տակտիկական զորավարժությունները, հայտնել են TASS-ին Հարավային ռազմական օկրուգից:
«Մանևրներում ներգրավված է ավելի քան 1000 զինծառայող ու մոտ 300 միավոր զինատեսակ ու ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, ինքնագնաց հրետանային սարքեր ու ականանետեր, ինչպես նաև հակաօդային պաշտպանության զորքերի զինատեսակներ»,- ասել են Հարավային ռազմական օկրուգից:
Օկրուգից հայտնել են, որ զորավարժություններում հետախուզական տվյալների ստացման համար օգտագործվելու են անօդաչու թռչող սարքեր:








































