Բրիտանական Լեստերշիր դքսությունում ավտոմեքենայի տերը ջարդուխուրդ է արել իր £250 ֆունտ սթեռլինգ Lamborghini Gallardo ավտոմեքենան՝ ճանապարհային սյանը բախվելով, բայց դրանից բոլորովին չի ընկճվել, հաղորդում է Daily Mail-ը:
Ըստ ականատեսների՝ ավտովթարը տեղի է ունեցել վարորդի արագ վարելու հետևանքով: Բախման արդյունքում ավտոմեքենան խիստ վնասվել է, իսկ հետևի անիվը ամբողջությամբ պոկվել ու մի քանի մետրով հեռու է ընկել՝ գրեթե վնասելով անցորդներին:
Նշվում է, որ վարորդը ավտոմեքենայից ծիծաղելով դուրս է եկել և սկսել պարծենալ, որ վաղը իր համար նորից մեկն էլ կգնի:











































