Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է ՔՊՌ-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է Sportsmole.co.uk-ը:
«Չէի ասի, որ չեմպիոնության համար մրցավազքն ավարտված է: ՔՊՌ-ին պարտվելու դեպքում մենք կարող էինք «Արսենալ»-ին, «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և «Մանչեսթեր Սիթի»-ին հնարավորություն տալ:
Մենք հաղթեցինք, քանի որ մրցակիցները մեզ ցածրից են նայում: Կարևորն այն է, որ մենք միավոր չկորցրինք: ՔՊՌ-ի դեմ խաղում «Չելսի»-ն բնավորություն ցույց տվեց: Սա այն ֆուտբոլը չէր, որը մենք էինք ցուցադրում, սակայն լավ է, որ կարողացանք վաստակել 3 միավոր:
Կարևոր է միավորներ հավաքել ոչ միայն տանը, այլ նաև դրսում հանդես գալիս: Սա Անգլիայի Պրեմիեր լիգան է և ամեն ինչ հնարավոր է»,- հայտարարել է Կուրտուան:








































