Tuesday, 21 05 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին
21:30
Իրանի նախագահի վթարված ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են
ՀՀ առողջապահության նախարարը ցավակցել է Իրանի իր գործընկերոջն ու Իրանի ժողովրդին
ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Կիրանց բնակավայրում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Փաշինյանը քննարկել է էականը. հարցեր ու պատասխաններ
20:50
Իրանի զոհված նախագահի հիշատակին Թեհրանում սգո ակցիա է իրականացվում
20:40
Լրատվամիջոցները հայտնել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը
ՀՀ ԳԱԱ նախագահը զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին
20:20
Անտոնիու Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը
20:10
Իրանը հանձնաժողով է ստեղծել երկրի նախագահի ուղղաթիռի վթարը հետաքննելու համար. ԶԼՄ-ներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ

«100 քայլը» Բագրատյանն իր ընտանիքում է կիրառում (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի կինը՝ Նանա Բագրատյանը:

– Տիկին Բագրատյան, ինչպե՞ս ծանոթացաք Հրանտ Բագրատյանի հետ, եթե չեմ սխալվում, Դուք նրա ուսանողն եք եղել, եղել է սեր առաջին հայացքի՞ց:

– Իսկապես, «սեր առաջին հայացքից» արտահայտությունը հենց մեզ է վերաբերում: Ես նրա ուսանողն էի, նա քաղաքատնտեսություն էր դասախոսում: Հենց քննության  ժամանակ էլ ամեն ինչ արդեն կանխորոշված էր, հիշում եմ նրա խառնված պահվածքը, շփոթված հայացքը,  իհարկե ես էլ շփոթված էի, և շատ արագ ստացվեց ամեն բան: 88 թվականի ամռանն էր, և ամուսնացանք:

– Դուք պաշտոնյայի կին լինելու փորձ ունեք, եղել եք վարչապետի կին, հիմա պատգամավորի կին եք,  իսկ որքանո՞վ եք Ձեզ պատկերացնում Առաջին տիկնոջ դերում:

– Գուցե կյանքի փորձն իր գործն է անում, բայց, իհարկե, նախագահի կին լինելը շատ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում, շատ ավելի մեծ  և գլոբալ հարցեր են առաջ գալիս, բայց, ինչպես ասացի, կյանքի փորձն իր գործն անում է:

– Նրա՝ առաջադրվելու գաղափարն արդյոք տանը դրվե՞ց քննարկման, արդյոք Դուք համաձա՞յն էիք, թե՞ ինքը միանձնյա  որոշում  կայացրեց:

– Ես և երեխաները ի սկզբանե դեմ էինք նրա առաջադրվելուն: Նա շատ հետաքրքիր բնավորություն ունի. միշտ լսում է կարծիք, բայց միշտ իրենն է անում: Եվ արդյունքում` այդպես էլ  ստացվեց:

– Ո՞րն է տիկնոջ դերը նրա կյանքում:

– Կարծում եմ՝ լուրջ դեր ունի իր կյանքում, եթե չունենար, այս բոլորը պարզապես չէին լինի, ինքը ձևական ոչինչ չի սիրում իր կյանքում, այսինքն՝ ձևական հարաբերություն, ձևական ընտանիք, ձևական երեխա պետք չեն իրեն: Ինքը շատ լուրջ է վերաբերվում այդ հարցերին:

– Ասում են` տարիների ընթացքում սերը վերածվում է բարեկամության, կապվածության: Ի՞նչ տրանսֆորմացիայի է ենթարկվել ձեր սերը: 

– Բնական է, որ սկզբում լրիվ ուրիշ է, կյանքի ընթացքում, երբ կան արդեն երեխաներ, հոգսեր, սերը վերածվում է միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքի:

– Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք,  և արդյոք եղե՞լ է պահ, երբ մտածել եք Դուք ավելիին էիք արժանի, քան ստացել եք` հատկապես հիասթափության կամ վիրավորված պահերին:

– Եղել են հիասթափության պահեր, բայց ոչ շատ հաճախ: Հիմա եթե ես ասեմ, որ բոլոր կանայք զգում են իրենց երջանիկ, սուտ կլինի: Բոլորի  կյանքում լինում են պահեր,  որ մտածում ես՝ գուցե ավելիին էիր արժանի, գուցե դու շատ ավելիին կարող էիր հասնել, բայց ի վերջո դա այդպես չէ, դրանք պարզապես պահի իլյուզիաներ են:

– Ձեր պատրաստած ո՞ր ճաշատեսակն է  պարոն Բագրատյանն ամենաշատը նախընտրում:

– Շատ է սիրում ավանդական հայկական դոլման:

– Ձեզ օգնո՞ւմ է արդյոք կենցաղը կազմակերպելիս:

– Թեթև հարցերում, գուցե խանութ գնալու հարցում, իսկ առհասարակ` ոչ, ես եմ կենցաղային բոլոր հարցերը կազմակերպում:

– Հնարավո՞ր է նրա հագուստն էլ Դուք եք ընտրում:

– Հիմնականում այո, ինքն ընդհանրապես շատ զբաղված է և դրան շատ մեծ ուշադրություն չի դարձնում:

– Ի՞նչ եք վերջին անգամ նրան նվիրել:

– Մայիսին` խորհրդարանական ընտրություններից հետո, երբ սկսեց իր պատգամավորական աշխատանքը, սպիտակ վերնաշապիկ շատ չուներ, ասում էր` քիչ է, և հենց այդ ժամանակ էլ նվիրեցի:

Հիմա ավելի շատ բլյուզ է նվագում, քան ռոք, ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

– Հոգեհարազատ են երևի թե բոլորը, որովհետև ես երաժշտություն շատ եմ լսում, ինքս էլ նվագում եմ: Հիմա ռոքն այդքան էլ չի հրապուրում, ավելի շատ ջազ, բլյուզ…

– Հատուկ Ձեզ համար նվագո՞ւմ է:

– Այո, հատուկ ինձ համար նվագում է, ունի անգամ երաժշտություն գրած հատուկ ինձ համար, երիտասարդ ժամանակ էլ  շատ էր գրում ինձ համար:

– Նա հավակնո՞տ մարդ է:

– Այո:

– Այս տարիների ընթացքում եղե՞լ է պահ, որ ասած լինեք՝  ի՞նչ լավ կլիներ վարչապետի  կին չլինեի, հիմա էլ պատգամավոր չդառնար, և  մենք ապրեինք սովորական մարդկանց պես, քանի որ և առողջություն է կորցնում, և նյարդեր է քայքայում:

– Իհարկե, շատ անգամ է եղել, ես փորձել եմ իրեն համոզել, որ դա պետք չէ, որ դա քեզնից առողջություն կխլի, որ առհասարակ դու շատ ճանաչված ես, և  դրա կարիքը չկա, բայց միևնույն է` ինքը միշտ իրենն է անելու:

– Տպավորություն է, որ անհանգիստ բնավորություն ունի:  

– Այնքան անհանգիստ բնավորություն ունի, որ  մի գործ չի կարող անել, նա մի քանի գործ միանգամից պետք է անի: Անսպառ եռանդ ու էներգիա ունի:

– Օրվա մեջ հաճա՞խ եք զանգում իրեն, հետաքրքրվում` ուր է:

– Ես գիտեմ նրա ամբողջ գրաֆիկը, բայց ինքը սիրում է, երբ  իրեն հիշում են և գոնե մեկ անգամ զանգում են: Երբ  պատահում է  մի քիչ երկար չեմ զանգում,  ասում է՝ գոնե մի անգամ զանգի, հարցրու՝ ո՞ւր եմ, ի՞նչ եմ անում:

– Այս տարիքում խանդի առիթներ ստեղծո՞ւմ եք արդյոք, ի՞նչ չափով է խանդը ձեր հարաբերությունների մեջ եղել: Տարիների ընթացքում մարո՞ւմ է:

– Այս տարիքում խանդը ծիծաղելի է, ոչ ինքն է խանդում, ոչ ես: Այդ բոլորը բնորոշ են երիտասարդ տարիներին, բայց ոչ արդեն հասուն տարիքում: Երիտասարդ տարիներին ինքն էլ, ես էլ բավականին խանդոտ էինք:

– Խանդը, ըստ Ձեզ, սիրո՞ դրսևորում է,  թե՞ հիվանդություն է, ձեզ մոտ հիվանդագին խանդի փուլ եղե՞լ է: Եղե՞լ է, որ  բանավեճի արդյունքում հավաքեք ճամպրուկները:

Թեթևակի է եղել, երբեք նման խորը դրսևորումներով չի եղել, որ ես կամ ինքը ճամպրուկ վերցնենք ու գնանք, եղել են թեթևակի, բայց մենք հասկացել ենք իրար:

– Եղե՞լ է մի դեպք, որը Ձեր ընտանեկան հարաբերություններն էլ ավելի է ամրացրել:

– Իհարկե, եղել է, երբ աղջիկս ծնվեց ութ տարի ընդմիջումից հետո, ես հասկացա, որ  երեխան շատ  մեծ ջերմություն բերեց մեր ընտանիք, շատ մեծ սեր միմյանց նկատմամբ… 

– Երեխաների մեջ տարբերություն դնո՞ւմ է:

– Իմ կարծիքով` ինքն իրոք շատ տաղանդավոր մարդ է բոլոր առումներով, ինքը հասցնում է ամեն ինչ` և երեխաների հետ, և աշխատանք, չեմ կարող ասել, որ 100 տոկոսանոց, բայց ինչքանով կարողանում է` շատ ժամանակ է անցկացնում հատկապես աղջկա հետ:

– Դուք «Ազատությունե կուսակցության անդա՞մ եք, թե՞ ոչ, և` մտածե՞լ եք կուսակցական դառնալու մասին:

– Երբեք չեմ մտածել, դրա կարիքը չի եղել:

– Հնարավո՞ր է Ձեր մասնագիտությունը՝ լրագրությունն է Ձեզ հետ պահել կուսակցական լինելուց:

– Չէ, որևէ կապ չունի մեկը մյուսի հետ, պարզապես ես միշտ կողքից օգնել, աջակցել եմ ինչ-որ հարցերում:

– Գիտեմ, որ դասախոսում եք Հայ-ռուսական սլավոնական համալսարանում:

– Ես աշխատանքում պրակտիկ լրագրող չեմ, բայց դասավանդում եմ լրագրողական էթիկա և լրագրողական դիանտոլոգիա:

– Ինչո՞ւ պրակտիկ լրագրությամբ չեք զբաղվել, դա շատ ժամանա՞կ կխլեր Ձեզնից և չէի՞ք հասցնի ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել կենցաղը կազմակերպելուն և ընտանիքին  շատ ժամանակ տրամադրել:

– Սրտին մոտ հարց է, դրա մասին շատ էի մտածում: Պրակտիկ լրագրողը շատ զբաղված է լինում դրսում, իսկ մեր ընտանեկան հարցերը շատ մեծ ժամանակ են պահանջում, դրա համար ես չէի կարող այդ գործով զբաղվել: Այնպես ստացվեց, որ ես գիտությամբ եմ զբաղվել և մինչ օրս գիտությամբ եմ զբաղվում, գրում եմ հոդվածներ, ես, ի դեպ, իմ թեկնածուականը պաշտպանել եմ Հրանտ Մաթևոսյանի հրապարակախոսությունը թեմայով:

– Ի՞նչ եք կարծում` լրագրողի մոտ կա՞ այսօր իր մասնագիտությանը խնամքով մոտենալու խնդիր,  և ընդհանրապես` հասկանալու, որ հասարակական կարծիք ձևավորողներից մեկն էլ հենց ինքն է:

– Ինչքանով կարողացել եմ ներխուժել այս ասպարեզ, կարող եմ ասել, որ վիճակը այնքան էլ վատ չէ, ինչքան որ ներկայացնում են: Քսան տարի է լրագրությունը անկախ պետության, պետականության մեջ, այնքան էլ հեշտ բան չէր զրոյից սկսել այս ֆորմատով: Կան թերություններ, հեռուստատեսության լրագրության, պրակտիկ լրագրողների  մեջ էլ տեսնում եմ թերություններ,  դրանք շտկվող  խնդիրներ են, բայց համեմատել հինգ տարի առաջ և հիմա, ես պետք է ասեմ, որ տարբերություն կա դրականորեն:

– Տանը լիդեր կա՞:

– Բյուջեի առումով, անշուշտ, ինքն է: Տանն էլ զգացվում է նրա մասնագիտությունը:

– Առատաձե՞ռն է, թե՞ երբեմն կարող է ժլատ լինել: Ո՞վ է զսպում մյուսին:

– Ինքը տանն ավելի շատ տնտեսագետ է (ծիծաղում է): Ինքն է զսպում, բայց նորմալ եմ վերաբերվում, շատ ծանր չեմ վերաբերվում:

– Ձեզ համար դժվա՞ր չէ այդպես:

– Արդեն սովորական է դարձել:

– Ինչպե՞ս է տանը տնտեսական հաշվարկների առումով:

– Նախ` ամեն ինչ պլանավորում է. ինչպես «100 քայլի» մեջ ամեն ինչ պլանավորված է, այնպես էլ տանը այդ «100 քայլը» ունի, ընտանիքում ամեն օրվա, տարվա կտրվածքով և ապագայի կտրվածքով: Սովորական եմ վերաբերվում, որովհետև հետո ինքը կապացուցի, որ այ դա ճիշտ է:

– Ինչպիսի՞ փեսա է Հրանտ Բագրատյանը Ձեր ընտանիքի համար:

– Շատ լավ փեսա է, փոխադարձ սեր է, արժանի փեսա է:

– Տա՞նն էլ է բռնկվում հաճախ:

– Բավականին:

– Դժվա՞ր չէ…

– Իհարկե,  դժվար է:

– Նկատո՞ւմ է Ձեր նոր սանրվածքը, հագուստը, կոշիկը:

– Իմ կարծիքով` ինքը ամեն ինչ նկատում է, բայց աննկատ:

– 2008-ին գաղափարապես նրա հե՞տ էիք, թե՞ քաղաքականության մեջ տարակարծիք եք:

– Քաղաքականության մեջ աշխատում եմ չմտնել, բայց դա կապ չունի, ես միշտ իմ կարծիքը ասում եմ, և կարևոր չէ` կլսի, թե ոչ: Ես աշխատում եմ կողքից միշտ նայել` ինչ է կատարվում, աշխատում եմ ոչ թե ներսից, այլ կողքից հետևել:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում