«Միլան»-ը հարձակվող Մատիա Դեստրոյին փոխարինող է փնտրում: «Ռոսսոներիներ»-ի կազմում ֆուտբոլիստը հանդես է գալիս վարձավճարով և ակումբը մտադիր չէ գնել նրա տրանսֆերը, որը պատկանում է «Ռոմա»-ին:
Tmw-ի տեղեկությունների համաձայն` միլանյան ակումբը դիտարկում է Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Չիրո Իմոբիլեի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Իմոբիլեն, ով «Տորինո»-ից գերմանական ակումբ է տեղափոխվել նախորդ ամռանը, 27 հանդիպում է անցկացրել «Բորուսիա»-ի կազմում, 10 գոլ խփել և գոլային մեկ փոխանցում կատարել:










































