Գերմանացի գրող, գրականության Նոբելյան մրցանակակիր Գյունտեր Գրասը մահացել է այսօր Գերմանիայում 87 տարեկանում։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։ Գրողը կյանքից հեռացել է Լյուբեկ քաղաքում։
Նա ծնվել էր 1927 թվականի հոկտեմբերի 16-ին Դանցիգում։ Այժմ այն կոչվում է Գդանսկ և գտնվում ժամանակակից Լեհաստանի տարածքում։
Նրա գրչին են պատկանում այնպիսի հայտնի վեպեր ու պատմվածներ, ինչպիսիք են «Տեղային անզգայացման ներքո»-ն, «Կատուն և մուկը», ինչպես նաև առավել հայտնի «Թիթեղյա թմբուկը», որի էկրանավորումը գերմանացի ռեժիսոր Ֆոլկեր Շլյոդորֆի կողմից 1979 թվականին նրան Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» է բերել, իսկ հաջորդ տարի՝ «Օսկար» մրցանակ։









































