Եգիպտոսում մեծ աղմուկ է բարձրացել նախագահի որդու՝ քաղաքացիական ավիացիայի նախարարությունում բարձ վարձատրությամբ աշխատանքի անցնելու շուրջ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նախարարությունը ստիպված է եղել հանդես գալ հատուկ հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Օմար Մուրսին պաշտոնի է անցել «հաղթահարելով նման դեպքերի համար սովորական դարձած հարցազրույցները և գործընթացները»:
Հայտնի է, սակայն, որ Օմար Մուրսին, ով ամսական 5000 դոլար կվաստակի, տեղի համալսարաններից մեկի «նորաթուխ» շրջանավարտ է: Նման իրավիճակը Եգիպտոսի համար սովորական չէ, քանի որ պետական ծառայություններից իրենց կարիերան սկսող նորավարտների աշխատավարձը գրեթե չի գերազանցում ամսական 75 դոլարը:









































