Արգենտինական մամուլը տեղեկացնում է, որ համաշխարհային ֆուտբոլի մեծություն Դիեգո Մարադոնան իր կյանքում հինգերորդ անգամ է հայր դառնում:
52-ամյա նախկին ֆուտբոլիստի նախկին ընկերուհին՝ Վերոնիկա Օհեդան, որի հետ մարզիկն ապրել է, սակայն չի ամուսնացել, Մարադոնային որդի է պարգևել: Վերջինիս անվանել են Դիեգո Ֆերնանդո:
Նորածնի քաշը՝ 3200 գրամ: Ծնվել է Բուենոս Այրեսի ծննդատանը:
Նշվում է, որ այս պահին մայրն ու փոքրիկն իրենց լավ են զգում:









































