ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է գողին, որը հանցագործության վայրում կորցրել է անձնագրով դրամապանակը:
47-ամյա Սթիվեն Մաքսվելը մասնագիտացել է դրամապանակների գողությունների վրա այն կանանց պայուսակներից, որոնց հետ ծանոթացել է բարերում ու ռեստորաններում:
Հանցագործին ձերբակալել հաջողվել էր այն բանից հետո, երբ նա անզգուշորեն դրամապանակը թողել էր բարում, որտեղ սկզբում ծանոթացել էր մի կնոջ հետ, իսկ հետո որոշել էր թալանել նրան:
Երբ նրա հետ նստած կինը գնացել էր պարելու ուրիշի հետ, Մաքսվելը նրա պայուսակից հանել էր դրամապանակը: Գողը կարողացել էր լքել շինությունը, սակայն այնտեղ մոռացել էր իր դրամապանակը՝ անձնագրի հետ միասին:
Տղամարդը ձերբակալվել է և ներկա դրությամբ կալանքի տակ է գտնվում:









































