Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի` «Այնթրախտ»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ես հպարտանում եմ իմ թիմով: Դեռ երեք օր առաջ էր, որ մենք հանդիպում անցկացրինք «Բայեր»-ի հետ, իսկ այժմ մենք հաղթում ենք մրցակցին առանց ավելորդ հոգնածության:
Հիանալի աշխատանք կատարեցինք և ցուցադրեցինք փայլուն ֆուտբոլ: Չենք դադարում աշխատել, քանի որ առջևում դեռ 3 հանդիպում կա»,- հայտարարել է Գվարդիոլան:









































