ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերությունների բարելավումը դանդաղ կլինի: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Առաջին քայլը դիվանագիտական հարաբերություններն են: Այնուհետև մենք կանցնենք լիարժեք գործընթացի»,- ասել է Քերին և հավելել, որ շատ լավ հանդիպում է ունեցել Կուբայի ԱԳ նախարարի հետ Պանամայում:
Բացի դրանից՝ նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է կուբացի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ:
«Դա գործընթաց է»,- նշել է Քերին:







































