Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը մտադիր չէ նոր պայմանագիր ստորագրել իր ակումբի` «Լիվերպուլ»-ի հետ:
20-ամյա ֆուտբոլիստը մտադիր է սպասել այլ ակումբների առաջարկների` բարելավված ֆինանսական պայմաններով: Ստերլինգը 2015թ. ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ: Նրա շաբաթական աշխատավարձը կազմում է 100.000 ֆունտ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման` խփել 6 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում:






































