Սիրիայի արտաքին գործերի նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակդիսին հաստատել է ԶԼՄ-երի հաղորդագրությունն այն մասին, որ լքել է պաշտոնը և հեռացել հայրենիքից: Այս մասին նա հաղորդել է BBC-ին տված հարցազրույցում:
Մակդիսիի խոսքերով՝ Սիրիայում բարեփոխումներ անցկացնելու իր հույսերը փլուզվել են:
Մինչ այժմ Ջիհադ Մակդիսին հանդես էր գալիս ի աջակցություն Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Մակդիսին երկրից հեռանալուց առաջ ազատվել է Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի պաշտոնից՝ Դամասկոսի պաշտոնական դիրքորոշմանը չհամապատասխանող ելույթի համար:











































