1939-ի արտադրության Ponatic Delux Ghost-ի թափքն ամբողջությամբ թափանցիկ է՝ գրում է Kultorolgia.ru-ն: Այն ժամանակ, երբ մեքենաների մեծ մասի թափքը մետաղական է, Ponatic ընկերությունը որոշել է գնալ այլ ուղով և գովազդի նպատակով ստեղծել ամբողջովին թափանցիկ թափքով մեքենա։
Այն ժամանակ նորույթը ներկայացվել է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսին՝ General Motors-ի Highways and Horizons տաղավարում: Իհարկե, մեքենան մեծ հետաքրքրություն է առաջացրել և դարձել ցուցադրության աստղը: Մարդկանց մեծ մասը այն ժամանակ դեռ չէր տեսել օրգանական ապակի, նաև հետաքրքիր էր տեսնել մեքենայի ներսը։
Ghost car-ի թափանցիկ պլաստիկից երևում էին պղնձապատ մետաղական մասերը, իսկ սարքավորումների պանելն արված էր քրոմից: Ավտոմեքենայի անվադողերը սպիտակ էին:
Այն ժամանակ այն արժեր 25 հազար դոլար: Սակայն 2011-ին ավտոմեքենան վաճառվել է 308 հազար դոլարով:






















































