Ֆրանսիայում վաճառքի է հանվել Le Château de Vigny ամրոցը, որը 2010թ. հայտնվել է Ռիհաննայի Te Amo երգի տեսահոլովակում, հաղորդում է The Daily Mail-ը: Ամրոցի նախնական գինը 5,7 միլիոն դոլար է:
Միջնադարյան ամրոցը, որը գտնվում է Փարիզի մոտակայքում, կառուցվել է 1504թ. Լյուդովիկոս XII թագավորի կողմից: Շինությունը իրենից վեց աշտարակներից բաղկացած ամրոց է ներկայացնում, որը շրջապատված է ջրով: Դրանից բացի, ամրոցի տարածքում զանգագատուն և սեփական ստորերկրյա լաբիրինթոս կա:
Le Château de Vigny-ի սենյակները հարդարված են ոսկով և փայտով, իսկ առաստաղները զարդարված են գեղեցիկ ջահերով: Ամրոցի վաճառքով զբաղվող ընկերության ներկայացուցիչները նշում են, որ այն կոսմետիկ վերանորոգման կարիք ունի, սակայն տարիքի համար լավ է պահպանվել:
















































