Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի Լա Լիգայի 30-րդ տուրում կայացած «Ռայո Վալեկանո»-ի հետ հանդիպման ժամանակ Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն վիրավորական ժեստեր ու արտահայտություններ է արել գլխավոր մրցավարի հասցեին:
Ռոնալդուն կարծում էր, որ գլխավոր մրցավար Մարիո Մալերոն չի նշանակել 11մ իր նկատմամբ կանոնների բացահայտ խախտման համար: Այն բանից հետո, երբ նա բացեց հաշիվը, գոլը տոնելիս ձեռքով ժեստ արեց ու բացականչեց. «Գողացան, գողացան»: Այնուհետև նա հայհոյեց:
Հիշեցնենք, որ վերոգրյալ դրվագում մրցավարը ոչ միրայն 11մ չնշանակեց, այլ համարեց, որ Ռոնալդուն կեղծակերպել է ու դեղին քարտ ցույց տվեց նրան, ինչի պատճառով պորտուգալացին բաց կթողնի հաջորդ՝ 31-րդ տուրում կայանալիք «Էյբար»-ի հետ խաղը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութ, որտեղ ընգրկված են պորտուգալացի հարձակվողի ամենաաղմկահարույց ժեստերը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ










































