Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, պորտուգալական «Բրագա»-ի խաղացող Իսմաիլի դոս Սանթոսը շատ շուտով կարող է պաշտոնապես դառնալ «Շախտյոր»-ի խաղացող:
Պորտուգալական ակումբը հայտարարել է, որ համաձայնության է եկել «Շախտյոր»-ի հետ խաղացողի տրանսֆերային ողջ իրավունքների վաճառքի հարցում ու խաղացողին մաղթել է հաջողություններ հետագա կարիերայի ընթացքում:
Հիմա մնում է, որ խաղացողը բուժզննում անցնի ու պայմանագիր կնքի ուկրաինական ակումբի հետ:








































