Հրավային Կորեայում զինված ուժերը լայնածավալ ռազմական զորավարժություններ կանցկացնեն՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից նոր սադրանքների հետ: Այդ մասին հաղորդել է հարավկորեական KBS հեռուստաընկերությունը:
Զորավարժություններին, որոնք կտևեն երկու օր՝ փետրվարի 14-ին և 15-ին, կմասնակցեն ցամաքային, օդային և ծովային ուժերը։
ԿԺԴՀ-ն միջուկային զենքի փորձարկումներ է իրականացրել փետրվարի 12-ին:
ԿԺԴՀ-ի գործունեությունը ողջ աշխարհի կտրուկ քննադատությունն է առաջացրել: ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ է անցկացրել, որից հետո հայտարարություն էր կատարվել միջուկային փորձարկումների մասին:










































