Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կարծում է, որ Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուները չպետք է սուլեն թիմի ավագ Իկեր Կասիլյասին: Ուրուգվայցին գովեստի խոսքեր է հղել Կասիլյասի հասցեին:
«Չեմ հասկանում «Ռեալ»-ի երկրպագուներին: Սուլել ֆուտբոլիստի, ով ունեցել է նման կարիերա, տոնել այդքան հաղթանակ ու տեսել այդքան շատ բան…
Կարծում եմ՝ պետք է ուշադրություն դարձնել նրա վիճակագրությանն ու նվաճումներին: Խորհուրդ կտամ Կասիլյասին սուլելուց առաջ երկար մտածել»,- Սուարեսի խոսքերը մեջբերում է Cadena Cope-ն:









































