Psychological Science ամսագիրը հոդված է հրապարակել, որում ներկայացված են ապացույցներ առ այն, որ «Կրկնակի խաբեություն» (Double Falsehood, or The Distrest Lovers) պիեսն իսկապես պատկանում է Վիլյամ Շեքսպիրի գրչին:
Առաջին անգամ պիեսը հրապարակվել է 1728թ. Լյուիս Թեոբալդի կողմից, որը հայտարարել էր, թե աշխատանքը ստեղծելիս առաջնորդվել է Շեքսպիրի օրիգինալ ձեռագրերով:
Սակայն ձեռագրերը այրվել էին, ու այդ ժամանակից ի վեր հետազոտողները վիճում են, թե իրականում ով է պիեսի հեղինակը՝ Շեքսպի՞րը, ինքը՝ Թեոբա՞լդը, թե՞ դրամատուրգ Ջոն Ֆլետչերը, ով երբեմն աշխատում էր Շեքսպիրի հետ:
Գիտնականները հայտարարել են, թե իրենք անձամբ զարմացած են նման միանշանակ վճռից, սակայն պնդում են, որ հավատում են իրենց աշխատանքի արդյունքներին:









































