Նյույորքցի կոլեկցիոներները Բոլիվիայի իշխանություններին են վերադարձրել 13 տարի առաջ Բոլիվիայի եկեղեցիներից մեկից գողացված XVIII դարի 2 նկար: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կտավների տերերն ասում են, որ նկարները գնելիս չեն իմացել դրանց իրական ծագումը:
Վերադարձված նկարները 12 կտավների թվում են, որոնք գողացվել են հարավային Պոտոսի քաղաքի եկեղեցուց 2002 թ.:
Գողությունից մեկ տարի հետո ամերիկացիներ Ռիչարդ և Ռոբերտա Հուբերները դրանք օրինականորեն ձեռք են բերել Բրազիլիայում:
2013 թ. նկարները փոխանցվել են Ֆիլադելֆիայի պատկերասրահին, և միայն դրանից հետո է հայտնի դարձել, որ դրանք Ինտերպոլի գողացված արժեքների ցուցակում են:









































