Հինգշաբթի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեկնել է Թուրքիա:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության ղեկավարի մամլո ծառայությանը, վրացական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Կախի Կալաձեն, Գործընկերային հիմնադրամի ղեկավար Իրակլի Կովզանաձեն և ֆինանսների ու մշակույթի նախարարությունների ներկայացուցիչները:
Մեկօրյա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Թուրիքայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերագույն ազգային խորհրդի (խորհրդարան) նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ:











































