Եգիպտոսի նախարարների կաբինետը փետրվարի 13-ին հավանության է արժանացրել օրենքը, որով խստացվում են զանգվածային ցույցերի անցկացման կանոնները: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Օրենքը մասնավորապես պարտավորեցնում է ցույցերի կազմակերպիչներին նախապես տեղեկացնել իշխանություններին բողոքի ակցիայի անցկացման վայրի ու ժամանակի մասին, ինչպես նաև ՆԳՆ-ին տալիս է հնարավորություն մերժել բողոքի ակցիայի անցկացումը:Բացի այդ, նահանգապետերը կկազմեն այն վայրերի ցուցակը, որտեղ զանգվածային բողոքի ակցիաները կարգելվեն:
Օրենքը ուժի մեջ կմտնի Եգիպտոսի խոհրդարանի վերին պալատի անդամների աջակցությունը ստանալուց հետո:
Իրավապաշտպան կազմակերպությունները կոշտ քննադատության են ենթարկել օրենքը՝ նշելով, որ նախատեսվող սահմանափակումները խախտում են ազատ կամարտահայտման բոլոր սկզբունքները:












































