Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի և «Ոսկե Գնդակ»-ի մասին, տեղեկացնում է Daily Express-ը:
«Առաջին հերթին ցանկանում եմ թիմային նվաճում ունենալ: Գիտեմ, որ եթե «Չելսի»-ն դառնա Անգլիայի չեմպիոն, ապա ես կկարողանամ նվաճել «Ոսկե Գնդակ»-ը:
Սակայն երբ ես տեսնում եմ Մեսսիի և Ռոնալդուի խաղը, հասկանում եմ, որ ես պետք է ավելի շատ գոլեր խփեմ, որպեսզի կարողանամ նվաճել բաղձալի «Ոսկե Գնդակ»-ը:
Անկեղծ ասած, անհատական նվաճումները հաճելի են, սակայն ես ցանկանում եմ պարզապես ֆուտբոլ խաղալ»,- հայտարարել է Ազարը:









































