Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնա»-ում:
Նա արդեն նախնական պայմանագիր է կնքել «Բարսելոնա»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Վիկտոր Վալդեսը պատրաստվում է այս ամառ լքել ակումբը: Նրա պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է մեկ տարի:





































