Wednesday, 10 06 2026
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ

Մենք աջակցում ենք Nabucco նախագիծը, սակայն առաջնայինը մեր շահերն են. Իլհամ Ալիև

Ադրբեջանական SalamNews.org կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական Россия-24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձ է կատարել Nabucco նախագծին.

«Մենք աջակցում ենք Nabucco նախագծին, սակայն առաջին հերթին պետք է հաշվի առնվեն կոմերցիոն շահերը: Պետք է սահմանվի արդար գին, կան բազում խնդիրներ` կապված մեր գազի տարանցման հետ:

Մենք չգիտենք, թե մեր գազն ի՞նչ գնով կհասնի վերջնական սպառողին, ո՞վ է վճարելու այդ գազատարի շինարարությունը, ինչպիսի՞ն կլինի դրանում Ադրբեջանի տարանցիկ դերը, քանի որ ակնհայտ է, որ Ադրբեջանի գազային պաշարները բավարար չեն խողովակաշարի լիաբեռնման համար: Դրա համար էլ անհրաժեշտ է դրանում ներգրավել միջինասիական գազը:

Մի խոսքով, դեռ անորոշ և չլուծված վիճակում են գազատարին առնչվող բազմաթիվ կոմերցիոն, տեխնիկական ու քաղաքական խնդիրներ: Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչպես կընթանան «գազային» բանակցությունները և որքանով հաշվի կառնվեն Ադրբեջանի շահերը»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական գազը Nabucco գազատարի միջոցով Եվրոպա է հասնելու թուրքական տարածքով: Ալիևի խոսքերից կարելի է ենթադրել, որ Թուրքիան և Ադրբեջանը դեռևս չեն կարողացել համաձայնության գալ Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի տարանցման սակագների շուրջ:

Գերմանական քաղաքագետ, էներգետիկ քաղաքականության գծով փորձագետ Ալեքսանդր Ռաարի կարծիքով` 2011 թվականը վճռորոշ է լինելու Nabucco գազատարի համար, որի կառուցման մեկնարկը նախատեսված է հաջորդ տարի. «Թուրքիան այն միակ երկիրն է, առանց որի անհնար է դառնում Ռուսաստանի տարածքը շրջանցող և Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ձգվող որևէ խողովակաշարի կառուցումը: Թուրքիան Nabucco և «Հարավային հոսք» գազամուղների միջև պայքարի գլխավոր հաղթողն է:

Առաջիկայում Անկարան չի պատրաստվում իրեն սահմանափակել միայն տարանցիկ երկրի կարգավիճակով, ինչպես որ ներկայումս է: Օգտագործելով իր բարենպաստ աշխարհաքաղաքական դիրքը` Անկարան վերածվելու է գազը վերավաճառող երկրի: Դա բավականին կամրապնդի Եվրոպայի ու Ասիայի միջև Թուրքիայի ունեցած էներգետիկ կամրջի դերը: Սակայն ժամանակը ցույց կտա, թե Եվրոպան որքանով Թուրքիային կթույլատրի ձեռք բերել նմանատիպ կարգավիճակ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում