Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը դարձել է Բրիտանական կայսրության բարձրագույն շքանշանի ասպետ: Այս մասին հաղորդվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում:
Մրցանակաբաշխությունն անցկացվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Փիթեր Ուեսթմաքոթթի նստավայրում: Նա անձամբ է շքանշանը Բլումբերգին շնորհել Եղիսաբեթ II թագուհու անունից: «Իր ամբողջ կարիերայի ընթացքում նա կենտրոնացած է եղել Մեծ Բրիտանիայի համար կարևոր գործերի վրա, ներառյալ՝ էկոլոգիական հավասարակշռությունը, առողջապահությունը, կրթությունը և միջմշակութային փոխըմբռնումը: Նրա հաջողությունները նրան ոչ միայն փառք են բերել, այլև մարդու կոչում, որն առաջ է անցել իր ժամանակից»,- ասել է Ուեսթմաքոթթը:
Պատասխան խոսքում Բլումբերգը հայտարարել է, որ տնտեսական և էկոլոգիական հարցերում Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի հետ փոխգործակցելով, ինչպես նաև աջակցելով բրիտանական կրթական և մշակութային կազմակերպությունները՝ ինքը բրիտանացիների հանդեպ խոր երախտագիտության և հարգանքի զգացում է ձեռք բերել:








































