«Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ գոհ է թիմի տարած հաղթանակից:
«Ես գոհ եմ, քանի որ հեշտ հաղթանակներ չեն լինում: Կարևորն այն է, որ մենք հաղթեցինք: Առաջին խաղակեսում հիանալի էինք խաղում: Երկրորդ կեսում ոչինչ չփոխվեց: Մենք շարունակեցինք գերազանց խաղալ:
Ընդհանրապես, վերջին երկու հանդիպումներում լավ ենք խաղում հատկապես հարձակման գծում: Ես ուրախ եմ իմ վիճակագրության համար: Պետք է շարունակել հաղթել: Եթե կարողանամ գոլ խփել, ավելի լավ կլինի: Եթե ոչ` կարևոր չէ: Ինձ համար կարևոր են թիմի հաղթանակները»,-Football Espana-ն մեջբերում է Խամեսի խոսքերը:








































