Նախօրեին Մադրիդում տեղի է ունեցել Իսպանիայի դեսպաններին նվիրված հինգերորդ հանդիսավոր արարողությունը:
Արքայազն Ֆելիպեն և նրա կինը՝ արքայադուստր Լետիսիան, ընդունել են նոր դեսպաններին, որոնք պետք է իրենց երկիրը ներկայացնեն համաշխարհային մասշտաբով և աջակցեն Իսպանիայի ճանաչվածության տարածմանը: «Դեսպանների» թարմացված կազմում է նաև դերասան Անտոնիո Բանդերասը, Ֆորմուլա-1-ի մասնակից Ֆերնանդո Ալոնսոն, հանրահայտ շեֆ-խոհարար Խոսե Անդերսը և այլ առաջավոր իսպանացիներ:
Արքայազն Ֆելիպեն բոլոր իսպանացիներին կոչ է արել ավելի համարձակ և պահանջկոտ լինել, ավելացնելով, որ Իսպանիան համաշխարհային տնտեսության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում:

Անտոնիո Բանդերաս


Արքայազն Ֆելիպե և արքայադուստր Լետիցիա

Արքայադուստր Լետիցիա

Ֆերնանդո Ալոնսո

Արքայադուստր Լետիսիան Ֆերնանդո Ալոնսոյին պատվոգիր է հանձնում

Նոր դեսպաններ Խոսե Անդերսը, Անտոնիո Բանդերասը և Ֆերնանդո Ալոնսոն








































