ՀՀ-ում գործող միակ պետական կենդանաբանական այգում 2012 թ. տարեվերջի դրությամբ առկա է եղել 205 տեսակի կենդանիների և թռչունների 4,530 գլխաքանակ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ անցած տարի կենդանաբանական այգին համալրվել է 22 տեսակի նորածին 125 կենդանիներով, միաժամանակ 25 տեսակի 52 կենդանիներ սատկել են:
Անցած տարի կենդանաբանական այգի է այցելել 324 հազ. 800 մարդ: Այգու պահպանության, աշխատավարձերի և այլ ծախսերը կազմել են 377 մլն դրամ:











































