Իսպանիայի Լա լիգայի 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը նույնպես իր խաղն ավարտեց հաղթանակով:
Թիմն արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռայո Վալեկանո»-ի դարպասը: Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Պորտուգալացին խփեց 37-րդ գոլը Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում ու պահպանեց 4 գնդակի տարբերությունը երկրորդ տեղում գտնվող Լիոնել Մեսսիի նկատմամբ:
«Ռայո Վալեկանո» – «Ռեալ»` 0:2
0:1 Ռոնալդու (68′), 0:2 Ռոդրիգես (73′)






































