Ինչպես հայտնում է Marca-ն, Ժոզե Մոուրինյոն վերջնականապես որոշել է, թե ով հանդես կգա պաշտպանության կենտրոնում: Այդ մարդու անունն է Ռաֆայել Վարան: Չնայած Պեպեն շարք է վերադարձել, նա դեռ ֆիզիկապես պատրաստ չէ:
Վարանը «Բարսելոնա»-ի դեմ անցկացրած ֆանտաստիկ խաղից հետո մեծ վստահություն է ձեռք բերել մարզչի մոտ, բացի այդ էլ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6 խաղերից 5-ում Վարանը դաշտ է դուրս եկել:
Սակայն հարցականի տակ է Խաբի Ալոնսոյի մասնակցությունը խաղին: Նրա վերաբերյալ մարզիչները որոշում կկայացնեն միայն վերջին պահին:










































