Նախօրեին հայտնի է դարձել, որ Դևիդ Լինչը հրաժարվել է մասնակել Twin Peaks լեգենդար սերիալի նկարահանումներին, գրում է Spletnik.ru-ն:
Իհարկե, այս որոշումը չէին կարող անտեսել նախագծի դերասանները՝ Շերիլ Լին, Շերլին Ֆենն ու մյուսները: Օրերս համացանցում տեսահոլովակ է հայտնվել, որտեղ միացված են հայտնիների մասնակցությամբ մի քանի տեսանյութեր: Աստղերը հոլովակում կոչ են անում Լինչին փոխել իր որոշումը:
«Twin Peaks-ն առանց Դևիդ Լինչի կարծես առանց գաղտնիքի աղջիկ լինի»,- ասում է Լին:
«Twin Peaks-ը առանց նրա կարծես առանց հոնքերի աչքեր լինի»,-ավելացնում է Ֆենը:
Նշենք, որ Լինչի նման որոշման հիմքում ընկած է Showtime-ի կողմից սերիալին տրամադրած գումարի չափն է: Ալիքի աշխատակիցները շարունակում են բանակցել ռեժիսորի հետ:











































