Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում տխուր միջադեպ է տեղի ունեցել: Տեղի բնակիչ Ֆրենսիս Բեքվիսթը առավոտյան մարգագետնով զբոսնելիս նկատել է սատկած հսկայական պիթոն, որը խեղդվել էր Բեքվիսթի Վագր անունով կատվին ուտելիս, գրում է Gulflive-ը:
«Միայն այդ պահին ես հասկացա`ուր է կորել Վագրը, որին ես չէի տեսել արդեն 3 օր»,- ասել է ավստրալացին:
Բեքվիսթի խոսքերով`ինքը պիթոնի մարմինը հոտով է գտել: Երբ տղամարդն ուշադիր զննել է այն, սարսափել է, քանի որ նրա ստամոքսում գտել է իր կատվի մնացորդները:









































