«Ձեռ մի առեք, ով եղավ Քիմ Քարդաշյանը, որ էսօր հայ ազգ է ներկայացնում՝ իր հետույքով։ Ավելի լավ է՝ Քիմի մասին խորհրդարանում հարցրեք»,- «Առաջին լրատվական»-ի հարզախույզի ընթացքում նշեց երևանցիներից մեկը:
Հարցախույզի մասնակիցներից շատերը կարծում էին, որ Քիմի այցը կարող է Հայաստանի համար փիառ լինել՝ զուտ ինֆորմացիայի տարածման տեսանկյունից, բայց հազիվ թե դրանից Հայաստանը խոշոր շահում ունենա. «Բայց վնաս էլ չի, իրենից ավելի անբարոյական մարդիկ կան, որ կամ պատգամավոր են, կամ նախարար։ Քիմից շատ վատերը խորհրդարանում օրենք են ընդունում, և դա արդեն նորմալ է դարձել»,- ասացին քաղաքացիները:
Շատերի կարծիքով՝ Քիմ Քարդաշյանի այցից ոգևորված են հատկապես պաշտոնյաները. գուցե մտածում են, որ նա կարող է ներդրումներ անել:
Մանրամասները՝ տեսանյութում։









































