Երևան քաղաքի Շիրակի 2ա/7 հասցեում և Մոլդովական 70/2 հասցեի հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած բնակիչներ Մարինա Արշավիրի Միրզոյանին և Ալլա Յուրիի Հարությունյանին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կսեփականաշնորհվեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Նշված հասցեների բնակարաններն ամրացված են Պետական գույքի կառավարման վարչության հիմնարկին:






































