Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է հղել իր սաների հասցեին:
«Մրցաշրջանի այս հատվածում յուրաքանչյուր խաղի պետք է պատրաստվել սրտով, մտքով ու կրքով: Ֆուտբոլիստներս լայնածավալ աշխատանք են կատարում ու պայքարում:
Նրանք միշտ ցանկանում են հաղթել ու նվիրվում են անմնացորդ: Հպարտանում եմ իմ թիմով»,- հայտարարել է Գվարդիոլան:






































