«Ես խնդիր ունեի ապացուցելու, որ գազի գինն ուռճացված է, և հնարավորություն կա այն իջեցնելու: Ինչը կատարեցի»,- ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Պատգամավորը նշեց, որ, իր հաշվարկներով, գազի գինը կարելի է իջեցնել մինչև 25%՝ մինչև 50 դոլար: Ինքը ներկայացրել է այդ պնդման հիմնավորումներն ու աղբյուրները, թե որտեղից կարելի է էժանացնել:
«Բոլոր այն թվերը, որոնք ես հնչեցրի, և իմ ընկերները հնչեցրին, հիմք են ասելու, որ այստեղ կա քրեական թեմա. կարող եք ատկատ ասել, կարող եք կոռուպցիա ասել, և դատախազությունը կարող է զբաղվել սրանով: Բայց իմ անձնական խնդիրը ոչ թե մարդկանց պատժելն էր, այլ հասարակությանը ցույց տալը, որ այս ուսումնասիրության արդյունքում մենք հասել ենք նրան, որ գազի գինը կարող է իջեցվել»,- ատկատների վերաբերյալ հարցին պատասխանեց ԱԺ պատգամավորը:









































