Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

ՀՀ-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա ապրիլին` Երևանում

Փետրվարի 4-ից 7-ը Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը: Բանակցություններին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորել է գլխավոր բանակցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական պատվիրակության ղեկավարն էր եվրոպական կողմի գլխավոր բանակցող Եվրոպական Հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյը:

Չորրորդ փուլի ընթացքում շարունակվել են բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) բանակցային ուղղությունների տեքստերի նախագծերի շուրջ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ զգալի առաջընթաց է գրանցվել բոլոր ուղղություններով ընթացող բանակցություններում, իսկ պետական գնումներին, կայուն զարգացմանը, մաքսային հարցերին, առևտրի տեխնիկական խոչընդոտներին և կանոնակարգման թափանցիկությանն առնչվող մի քանի բանակցային տեքստեր համաձայնեցվել են եվրոպական կողմի հետ:

Էական զարգացումներ են գրանցվել նաև մաքսատուրքերի դրույքաչափերի վերացման փոխադարձ առաջարկների, ինչպես նաև ծառայությունների առևտրի ազատականացման առաջարկների բանակցություններում:

Բանակցային փուլի վերջում ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ, որտեղ ամրագրվել են բանակցությունների հաջորդ փուլին նախապատրաստվելու վերաբերյալ կողմերի պարտավորություններն ու պայմանավորվածությունները:

ԽՀԱԱԳ բանակցությունների հինգերորդ փուլը կկայանա սույն թվականի ապրիլին` Երևանում: Բանակցային այս փուլի ընթացքում կշարունակվեն բանակցությունները դեռևս չհամաձայնեցված բանակցային տեքստերի նախագծերի, ինչպես նաև մաքսատուրքերի դրույքաչափերի վերացման և ծառայությունների առևտրի ազատականացման վերանայված փոխադարձ առաջարկների շուրջ:

Նշենք, որ ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների փուլերն անսահմանափակ են՝ մինչև հարցերն ամբողջությամբ համաձայնեցվեն: Կողմերի միջև հանդիպումները տեղի են ունենում 2-2.5 ամիսը մեկ անգամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում